Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն

Մարդը սկսում է կտրուկ ծերանալ 25 տարեկանից հետո. 1in.am

Մարդը սկսում է կտրուկ ծերանալ 25 տարեկանից հետո. 1in.am

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են ծերացման գործընթացը: Գիտնականների հետաքրքրությունը հատկապես ուղղված է եղել 30 տարեկանից բարձր մարդկանց խմբին, հայտնում է VladTime պորտալը:

Հետազոտողները տվյալներ են հավաքել 1972-1973թթ. Նոր Զելանդիայում ծնված 954 մարդու երիկամների, լյարդի և թոքերի վիճակի մասին, ուսումնասիրվել նաև ատամերի և արյունատար համակարգի անոթների դինամիկան:

Կենսաբանական պարամետրերի ուսումնասիրությունից հետո գիտնականները պարզել են, որ 38 տարեկանում որոշ մասնակիցների վիճակը եղել է 30 տարեկանի մակարդակին, իսկ ոմանց կարելի էր առնվազն 60 տարեկան համարել:

Միաժամանակ, մասնագետները նշում են, որ օրգանիզմի ծերացման առաջին նշաններ նկատվել են արդեն 26 տարեկանում: Հենց այդ տարիքում են տեղի ունենում օրգանիզմի բոոր համակարգերի կտրուկ փոփոխությունները:

Ծերացման գործընթացն, այնուամենայնիվ, հնարավոր է դանդաղեցնել, եթե մարդը երիտասարդ տարիներից ճիշտ սնվի, հրաժարվի վնասակար սովորություններից, խուսափի սթրեսներից:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.zoj.kz
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ